wait please
شکیبا باشید
Loading
Loading
محصولات مرتبط
Montegrappa Erebouni

Montegrappa Erebouni

وضعیت: موجود نیستموجود نیست
  • ارتباط در نرم افزار بله با قسمت فروش آنلاین 09396702832
  • تخفیف زیر و تخفیف محصولات فقظ مخصوص خرید آنلاین می باشد.
  • سفارش پستی بالای 5.000.000 تومان رایگان
  • سفارش پیک داخل شهر تهران بالای 7.000.000 تومان رایگان
  • ارسال سریع به سراسر ایران با پست پیشتاز
  • سفارش فوری با هماهنگی قبلی و ارسال پیک از طرف خریدار امکان پذیر است.
اشتراک گذاری

Սահմանափակ թողարկում Էրեբունի «ՀՈԳԵՎՈՐ»

  •     Ինքնահոս գրիչ, սահմանափակ թողարկման շարք
  •     Պատրաստված է կարմիր ցելյուլոիդից և մաքուր արծաթի գույն ունեցող մշակված մետաղից (կամ 18կ մաքուր ոսկուց՝ ցպահանջ)
  •     18կ ոսկե գրչածայր, որին ուրույն ձև է տրված Մոնտեգրապպայի պատկերանիշով և երկգույն «խաղաղության աղավնի» նախշանկարով. ռոդիումե և ոսկեզօծ ծայրերով
  •     Գրիչի սեղմակը զարդարված է կապույտ խորանարդաձև, 6×4 մմ չափի Swarovski zirconia-ով
  •     Ինքնահոս գրիչ, որ հարմարեցված է մխոցալից համակարգով
  •     Արծաթագույն գեղազարդ մետաղաձույլ տակառիկը ներկայացնում է Հայաստանի պատմությունը և մշակույթը
  •     Մոնտեգրապպայի պատկերանիշը զետեղված է կափարիչի վրա, և տակառիկի վերջամասը կրում է ապրանքատեսակի սահմանափակման նիշը


Ինչպես առաջացավ «Էրեբունին»

«Էրեբունի» նախագիծը սիրո տքնաջան աշխատանքի արդյունք է, որ ծնունդ է առել մեր Հայաստան պետության հանդեպ մեր տածած պատկառանքից. այն ոչ թե սոսկ ցեղասպանության հիշատակ է, այլև հուսառատ և բերկրալի հայացք՝ դեպի մեր ազգի ապագա բարգավաճումն ու զարգացումը:

Նախագիծն իր կատարման վարպետությամբ համադրել է տարաբնույթ տաղանդներ՝ ներառյալ աստվածաբանական հետազոտություններ, գործարար ճարտարամտություններ, լուսաբանություն և ձևավորում, ինչպես նաև Մոնտեգրապպայի՝ աշխարհի առաջնակարգ գրչագործիքներ կերտողների նշանակալի վարպետությունը:


Ովքեր մտահղացան «Էրեբունին»

Նախագծի առաջին գաղափարը ծնվեց Քրիքոր Ք. Քաբուրյանի և Դիքրան Ա. Չաբլաքյանի մեջ, ովքեր համատեղ աշխատում էին վերապատվելի, հայր, դոկտոր Մեսրոպ Թոփալյանի և Կոկո Գարաբեդ Սաքայանի հետ՝ ձևավորելու «Էրեբունի» գրչանախագիծը:

Ծագեց «Էրեբունի»-ի՝ որպես ցեղասպանության 100-րդ տարելիցի հոգևոր ու մտավոր հիշատակի գաղափարը:

Դա հիշողության և հույսի մի ստեղծագործական տեսություն էր, ապագայի մի տեսություն, որ ընդգրկում էր մեր մեծաշուք ազգի պատմությունն ու արմատները:


Ծագեց «Էրեբունի»-ի՝ որպես ցեղասպանության 100-րդ տարելիցի հոգևոր ու մտավոր հիշատակի գաղափարը:

Նրա արմատներն անցյալում են, սակայն ապագայում ծաղկելով, ժամանակը, տիեզերական բարեշրջումը հոսում է «Է»-ի ներսում: Սա «ԷՐԵԲՈՒՆԻ»-ի առեղծվածն է:

Բարդագույն խնդիրը զորեղ ազգային և աստվածաբանական թեմաները սահմանափակ տարածության վրա համդրելն էր. ստեղծագործական սահմանները ծայրաստիճան ազատ էի թողնված. մենք շոշափեցինք առանցքային հատվածները, որոնք խիստ կարևոր էին այն թեմայի համար, որ սկսվում էր «Էրեբունի»-ով: Այս բառն սկսվում է մեծատառ Է-ով, որը հայոց այբուբենի յոթերորդ տառն է: Մեծատառ Է-ն հայերի համար լոկ տառ չէ. այն նախևառաջ ժամանակի և հավիտենության Տիրոջ՝ Աստծու անունն է (Ելց 3:14):

Անցյալը, ներկան և ապագան, մի բառով ասած՝ ժամանակը, միշտ հոսում է «Է»-ի հավերժության ներսում: Այս «Է»-ն անցյալն ու ապագան, ժամանակավորության ներկան և հավերժությունը, որին ականավոր հայ բանաստեղծ Դանիել Վարուժանը, ով 1915-ի ցեղասպանության ժամանակ նահատակվեց, ձոն է հղել՝ ասելով. «Դու Կյանք ես: Դու Հավիտենական Սեր ես: Թող խորին բարեպաշտությամբ Քո առջև ծնկեմ»:

Այս «Է»-ն, որ ամեն մի հայկական եկեղեցու բարձր զոհասեղանի վրա ոսկով փորագրված է, իրազեկում է Աստվածային Հավերժության ներկայության ժամկոչը մարդկային ժամանակավորության մեջ:


Ծնվում է Գրիչը

Գրչի վրայի գլխավոր պատկերը «Զվարթնոց» եռագմբեթ եկեղեցին է՝ հայկական ճարտարապետության յոթերորդ դարի գլուխգործոցը, որ խորհրդապատկերում է հայոց հավատքն առ Սուրբ Երրորդությունը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին:

«Հավերժական կրակը» 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակին վառված հավերժական կրակն է՝ ի խորին պատկառանք ապրիլի 24-ի նահատակների, որը հիմնվել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում՝ Երևանում, 1967 թ.-ի նոյեմբերի 29-ին:

Նուռը հայկական մշակութային կյանքի խորհրդանշանն է:

«100»-ը հայոց ցեղասպանության հիշատակն է (1915-2015): «Կռունկը»՝ գաղթի և սփյուռքի հայոց ավանդական խորհրդանիշը:

«Էրեբունի»-ն այս նախաձեռնության անունն է, որը նաև անձնավորում է Հայաստանը:

Հայկական «Եկեղեցին» մեր շնչերի տաճարն է:

«Կռունկը» գաղթի հայոց ավանդական խորհրդանիշն է: Այն նաև ներկայացնում է հայոց սփյուռքը:

«Հավերժության անիվը»՝ ութ ծաղկող անվաճաղերով, հավերժության հայկական խորհրդանիշն է:

«Արարատ լեռը» հայ ժողովրդի և հայոց աշխարհի պատկերն է և նրանց գոյատևման խորհրդանիշը:

«Է»-ն կազմում է փակ գրչամարմինը:

نوع درب
پیچی
کارتریج
پمپ
انواع شارژ جوهر
پمپ داخل بدنه
جنس نوک
طلای 18 عیار
جنس بدنه
سلولوید و نقره
نوع تولید
تولید محدود کلکسیونی
قابلیت حکاکی

برای ثبت نظر لازم است وارد حساب کاربری خود شوید.

فروشگاه و مرکز تعمیرات تخصصی نوشت‌افزار لوکس پارکر لطیفی

گروه پارکر لطیفی ارائه‌دهنده مجموعه‌ای بی‌نظیر از نوشت‌افزارهای لوکس و قلم‌های کلکسیونی از برترین برندهای جهان است. ما با ارائه خدماتی چون مشاوره تخصصی خرید، حکاکی رایگان، کادوپیچ نفیس و ضمانت صددرصدی اصالت کالا، در کنار شما هستیم. پارکر لطیفی علاوه بر امکان خرید آنلاین و ارسال به سراسر ایران، پذیرای شما در فروشگاه حضوری خود (تهران، خیابان جمهوری، نادری) است. همچنین به عنوان مرکز تخصصی تعمیرات قلم، خدماتی نظیر سرویس دوره‌ای، تعویض نوک، پولیش و بازسازی خودنویس و روان‌نویس را با استانداردهای بالا ارائه می‌دهیم.

 

شماره تماس: 02166702832 (10 خط)
آدرس : خیابان جمهوری، خیابان بابی ساندز، پلاک 2 و 4 ، پارکر لطیفی
ساعت کار فروشگاه:  09:00 صبح لغایت 14:00
مدرک عضویت در انجمن صنفی کسب و کار اینترنتی فروشگاه اینترنتی پارکرلطیفی
مدرک ساماندهی فروشگاه اینترنتی پارکرلطیفی
Bank Pasargad
© کلیه حقوق معنوی وب سایت متعلق به گروه نوشت افزار پارکر لطیفی می باشد. طراحی شده توسط طراحی فروشگاه اینترنتی داتک
شکیبا باشید ...